«Ես տենչում եմ միայն քեզ». Նապոլեոնի՝ կնոջն ուղղված սիրային նամակներն ավելի քան կես միլիոն եվրոյով վաճառվել են աճուրդում

16:25 • 05.04.19

Ֆրանսիայի վերջին կայսր Նապոլեոն Բոնապարտի՝ կնոջը՝ Ժոզեֆինային գրած երեք սիրային նամակները վաճառքի են հանվել Drouot աճուրդի տան կողմից և վաճառվել 513 000 եվրոյով:

Ինչպես հայտնում է channelnewsasia.com-ը, նամակները գրվել են 1796-1804 թթ. ընկած ժամանակահատվածում: Վաճառված նմուշներից ամենաթանկն այն նամակն է, որը Նապոլեոնը գրել է 1796 թ. իտալական արշավի ժամանակ: Այն վաճառվել է 221 000 դոլարով:

«Քեզնից նամակ չկա, իմ սիրելի ընկեր: Հավանաբար, դու ավելի հաճելի զբաղմունքներ ունես, քանի որ մոռացել ես ամուսնուդ, որը թեև գործերի մեջ է ու չափազանց հոգնած, սակայն մտածում է միայն քո մասին, տենչում միայն քեզ»,-գրել է Նապոլեոնը:

Նապոլեոնի նամակները, ինչպես նաև վաճառված մյուս նմուշները ներառված էին 2015 թ. իրեն սնանկ հայտարարած Aristophil ընկերության հավաքածուում: