Մադրիդի բազմահարկ շենքերից մեկում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)

18:07 • 05.04.19

Մադրիդի բազմահարկ շենքերից մեկում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյունի հետևանքով: Ինչպես հայտնում է life.ru-ն, տուժել է նվազագույնը 7 մարդ:

Շենքի տանիքն ու պատերը փլուզվել են: Բնակելի շենքի վերին հարկերում գտնվող բնակարանները ևս տուժել են:

Վնասվել են նաև ավտոկայանատեղիում գտնվող ավտոմեքենաները:

Պատահարի վայրում աշխատում են փրկարարները: