Հրապարակվել են Սև ծովում զորավարժությունների ժամանակ ռուսական նավերից հրթիռների արձակման կադրերը (տեսանյութ)
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որը ցուցադրում է Սև ծովում զորավարժությունների ժամանակ ռուսական նավերից հրթիռների արձակման կադրերը:
Տեսանյութում ցուցադրվում է անձնակազմի պատրաստվելը հրթիռների արձակմանը, ինչպես նաև հենց հրթիռի արձակման պահը:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ զորավարժություններին մասնակցել են «Իվանովեց» և «Ռ-60» մոտորանավերը: Ստորջրյա թիրախներին ուղղված հարվածներն իրականացվել են ավելի քան 30 ծովային մղոն հեռավորությունից՝ «Մոսկիտ» հականավային հիթիռներով:
Հրթիռները հաջողությամբ խոցել են թիրախը:
«Մոսկիտ»-ը գերձայնային թևավոր հրթիռ է, որը նախատեսված է ստորջրյա նավերի խոցման համար:
«Իվանովեց» և «Ռ-60» մոտորանավերը պատկանում են 1241 նախագծի մոտորանավերին, որոնք օգտագործվում են 1970-ական թվականներից ի վեր:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










