Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին. ամեն ինչ օրինական է. Նիկոլ Փաշինյանը` ԱԱԾ-ին հանձնարարություն տալու մասին

15:02 • 05.04.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով ԱԱԾ-ին հանձնարարություն տալու հարցին: Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելիներս, ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանն` օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:

Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է:

Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների հաքմար»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ԱԱԾ-ին հանձնարություն էր տվել՝ կապված մանիպուլյացիաներ անող «ֆեյքերին» կոշտ հակահարված տալու հետ։

«Հուսով եմ՝ ԱԱԾ-ն կկարողանա ապահովել արդյունքներ, և մանիպուլյացիաներ անող ֆեյքերը կոշտ հակահարվածներ կստանան»,- ասել էր վարչապետը։

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, ավելին, եթե գրառումների մեջ չլինի հանցակազմ, այդտեղ իրավապահները որևէ բան անելու առիթ չեն ունենա։