Արցախի նախագահն ու ԵՊՀ ռեկտորը քննարկել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցության հարցեր

20:14 • 05.04.19

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի  պատվիրակությանը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

 Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: