Ինժեներները Եգիպտոսի հնագույն բուրգը փրկել են փլուզումից (լուսանկարներ)
Բրիտանացի ինժեներներն ավարտել են Եգիպտոսի հնագույն բուրգի՝ 9 մլն դոլար արժողությամբ վերականգնման ծրագիրը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնագետները բուրգի փլուզումը կանխելու ուղղությամբ աշխատել են 2010թ. ի վեր:
Խոսքը Ջոսերի բուրգի մասին է, որն ունի 4700 տարվա պատմություն: 1992թ. Եգիպտոսում 8,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո այն հայտնվել էր անխուսափելի փլուզման վտանգի տակ:
Պատասխանատու գործը վստահվել է Cintec ընկերությանը, որն աշխարհով մեկ վերանորոգել է կամուրջներ, մզկիթներ և այլ կառույցներ, որոնց շարքում են Բուքինգհեմյան պալատը, Ազատության արձանն ու Սպիտակ տունը:
Մասնագետները նշել են, որ վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեին շատ ավելի շուտ, սակայն 2011թ. սկիզբ առած «Արաբական գարուն» շարժումը դանդաղեցրել է դրա ընթացքը:

















