Բելգիայում երկու զբոսանավի բախման հետևանքով կա 18 վիրավոր
Բելգիական Անտվերպեն քաղաքի Շելդ գետի վրա երկու զբոսանավ բախվել են իրար: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել փրկարարները` գետում հայտնված մարդկանց ջրից հանելու համար:
Նշվում է, որ բախման հետևանքով տուժել է 18 մարդ, նրանցից երեքն ստացել են ծանր վնասվածքներ:
Բելգիական ԶԼՄ-ների տեղեկություններով` միջադեպի ժամանակ զոհեր չեն եղել, քանի որ ուղևորները կրել են փրկարար բաճկոններ:










