Վերմակներ, վրաններ, այլ անհրաժեշտ պարագաներ․ ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ի հետ համատեղ Իրան ուղարկվող մարդասիրական օգնության մասին (լուսանկարներ)

12:24 • 06.04.19

Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները մարդասիրական օգնություն կցուցաբերեն ջրհեղեղից տուժած Իրանին: Այդ մասին հայտնում է «РИА Новօсти»-ն՝ ՌԴ ԱԳՆ կայքին հղումով։

«Ջրհեղեղը շատ լուրջ վնաս է հասցրել ագրոարդյունաբերական համալիրին, ենթակառուցվածքներին և մի շարք նահանգներում բնակելի տներին: Ստեղծված իրավիճակում, իրանական կողմի դիմումի հետ կապված, Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարությունները համատեղ ուժերով մարդասիրական օգնություն կցուցաբերեն իրանական կողմին՝ ավելի քան 4000 միավոր նյութական ռեսուրս ուղարկելով երկիր (վրաններ, վերմակներ և այլ խիստ անհրաժեշտ պարագաներ)»,- գրված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի: Տարերային աղետը մեծ վնասներ է հասցրել տասնյակ հազարավոր մարդկանց: Տուժել է շուրջ 1900 գյուղ և քաղաք: Իրանում քանդվել են մի շարք ճանապարհներ, վնասվել են ենթակառուցվածքներ ու տներ, կաթվածահար է եղել տրանսպորտային երթևեկությունը:

A family wade through the water outside destroyed buildings carrying blankets and bottles

A map showing the extent of the floods on March 29 and 4 April