Կամերունցի արքայազնը Մեքսիկայում ավտովթարի է ենթարկվել

10:18 • 06.04.19

Կամերունի առաջնորդներից մեկի որդին՝ արքայազն Ժան Լուի Բինգնան, մեքսիկական հանգստավայր Ակապուլկոյոմ ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Diario de Tabasco-ն:

Բինգնան ստորգետնյա թունելից դուրս գալիս, որը տանում էր դեպի քաղաքի կենտրոնական հատված, գերազանցել է արագությունը, և ավտոմեքենան շրջվել է:

Նա և մեքենայում գտնվող ևս երկու մարդ տուժել են, սակայն ՃՏՊ-ի գլխավոր մեղավորի առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Բինգնայի՝ Ակապուլկոյում գտնվելու նպատակի մասին մանրամասներ ևս չկան: