Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է մոտ 30 չվերթ

14:12 • 06.04.19

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 20 չվերթ, հայտնում է gazeta.ru-ն:

Մասնավորապես «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է յոթ, չեղարկվել երկու չվերթ: «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է չորս, չեղարկվել յոթ չվերթ, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է վեց չվերթ:

Մինչդեռ «Ժուկովսկի» օդանավակայանի գրաֆիկում փոփոխությունների մասին տեղեկություն չկա: