Արմավիրի մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարե պարսպին ու դարպասին և քանդել այն. վարորդի դին դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

11:20 • 06.04.19

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 FN 697 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մերձավան գյուղի գլխավոր ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակելի տան շինության պատին և դարպասին։


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ շինության պատն ու դարպասը փլուզվել են։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել դին և մոտեցրել Էջմիածնի հիվանդանոցի դի տեղափոխող ավտոմեքենային։

Դեպքի վայրում հավաքվածներն ասւմ էին, որ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Հրաչյա Մխիթարյանն էր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ամբողջական տվյալները։