Մերձմոսկվայի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ պայթուցիկով դույլ է հայտնաբերվել

19:03 • 06.04.19

Ռուսաստանի մերձմոսկովյան Բալաշիխ շրջանի ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ լարեր և պայթուցիկի նմանվող կասկածելի առարկայով դույլ է հայտնաբերվել, այս մասին տեղեկացնում է Tvrain.ru–ն: 

РИА Новости-ն էլ, վկայակոչելով շրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին, հաղորդում է, որ իրավապահներին շենքից տարհանել են, ստուգում է իրականացվում: Աղբյուրի տվյալներով՝ կասկածելի առարկան տեղափոխել են անվտանգ վայր, որտեղ աշխատում են սակրավորները:

Նույն տեղում հայտնաբերվել է նաև բջջային հեռախոս, ամոնիումի նիտրատ, որը, ինչպես նշվում է, ինքնաշեն ռումբերի պատրաստման համար տարածված բաղադրիչ է: 

Աղբյուրի տվյալներով՝ ռումբը ոստիկանական բաժանմունքի մոտ գտնվել է 2018-ի նոյեմբերից, այն չի գործարկվել, և այն պատահաբար են հայտնաբերել: