ԱՄՆ-ում ուղղաթիռի շեղբը սպանել է ավտոմեքենայի ուղևորին (տեսանյութ)

12:37 • 06.04.19

ԱՄՆ-ի Պլանտ Սիթի քաղաքում ուղղաթիռը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել մայրուղու վրա, և այն ճակատագրական է եղել ճանապարհով անցնող ավտոմեքենայի մեջ գտնվող ուղևորի համար: Այս մասին հայտնում է Tampa Bay Times-ը։

Robinson ուղղաթիռի օդաչուն շարժիչի անսարքության պատճառով ստիպված է եղել նման ռիսկային քայլի դիմել, սակայն կոշտ վայրէջքի պատճառով ուղղաթիռի շեղբը բախվել է սյանը, պոկվել է և հարվածել անցնող ավտոմեքենային` կոտրելով դիմացի ապակին:

Ուղևորի նստատեղում գտնվող 72-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ մեքենայի վարորդը ծանր վնասվածքներ է ստացել: Տուժել է նաև օդաչուն: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: