Կրասնոյարսկում ականատեսները նկարահանել են երկնաքարի անկումը (տեսանյութ)

21:20 • 06.04.19

Կրասնոյարսկում ականատեսները տեսագրել են երկնքում երևացող երկնային մարմնի տեղաշարժն ու լուսարձակումը:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, երկնային մարմինը երկու անգամ լուսարձակելուց հետո անհետացել է:

Ավելի ուշ Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ, աստղագետ Վլադիմիր Սուրդինը հաստատել է, որ ականատեսները հետևել են երկնաքարի անկմանը:

«Մեր օրերում այնքան շատ են տեսաձայնագրիչ սարքերը, որ գրեթե անհնար է բաց թողնել որևէ երկնաքարի թռիչք», - ասել է աստղագետը:

Երկնային մարմին տեղաշարժը տեսանելի է եղել նաև Կանսկի և Իլանսկի շրջանների բնակիչների համար: