Լեհաստանում գնացքը բախվել է շտապօգնության մեքենային, հիվանդին օգնության մեկնող բժիշկները մահացել են (տեսանյութ)

13:02 • 06.04.19

Լեհաստանի Պուշչիկովո քաղաքում ցավալի միջադեպ է գրանցվել: Գնացքը մեծ արագության տակ բախվել է շտապօգնության մեքենային, որը փորձել է շրջադարձ կատարել՝ արգելաձողի բախվելով: Բժիշկներից երկուսը տեղում մահացել են, վարորդն ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, շտապօգնության մեքենայի մեջ բախման պահին հիվանդ չի եղել: Բժիշկները պետք է հիվանդին Պուշչիկովոյի հիվանդանոցից տեղափոխեին Պոզնանի կլինիկա:

Կադրերում հստակ երևում է, թե ինչպես է շտապօգնության մեքենան մոտենում անցումին, սակայն արգելաձողը մյուս կողմից փակում է ճանապարհը` մեքենային թողնելով երկու ճանապարհների արանքում: Վարորդը փորձում է շրջել մեքենան, սակայն չի հասցնում ռելսերից դուրս գալ: Լեհաստանի դատախազությունը հետաքննում է միջադեպը: Վթարի վայրում անցկացվում է փորձաքննություն` տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: