Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտում կառուցվող բնակելի շենքերի շինաշխատանքներին

19:20 • 06.04.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին այցելել է Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի շենքերի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ 

Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Վիտալի Գրիգորյանցին՝ ծրագրերի իրականացման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար՝ համարելով այն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման արդյունավետ ձեւերից մեկը։