Երևանում 72-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

16:44 • 07.04.19

Ապրիլի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 72-ամյա Արարատ Խաչատրյանը Շիրակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 OF 390 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 54-ամյա Մարինա Դադամյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: