Վանաձորում Ford-ը, կորցնելով կառավարումը, բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել. Shamshyan.com

21:18 • 07.04.19

Ապրիլի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Ford մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել է ճամփեզրի էլեկտրասյանն ու տապալել այն:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման արդյունքում Ford-ը կողաշրջվել է: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Էլեկտրասյան տապապելու հետևանքով վնասվել են հոսանքալարերն ու կապի հաղորդալարերը: