Աֆրիկայում փիղը ոտնատակ է տվել է ազգային պարկ ներխուժած որսագողին, որից հետո նրա մարմինը հոշոտել են առյուծները

22:46 • 07.04.19

Հարավային Աֆրիկայի Կրյուգերի ազգային պարկում ենթադրյալ որսագողը հայտնվել է փղի ոտքերի տակ, ինչից հետո նրա մարմինը մաս-մաս են արել առյուծները: 

Ինչպես հայտնում է BBC News-ը, տղամարդուն ուղեկցող որսագողերը զոհի ընտանիքին հայտնել էին, որ նա մահացել է փղի հարձակման ժամանակ: Հարազատներն այդ մասին հայտնել էին ազգային պարկի վերակացուներին:

Որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է հայտնաբերել նրա մարմնի մնացորդները՝ ոսկորներն ու տաբատը: Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել հինգշաբթի:

Այգու ղեկավարությունը ցավակցություն է հայտնել տղամարդու հարազատներին՝ նշելով, որ այգու տարածք անօրինական մտնելը, այն էլ ոտքով, առանց մեքենայի, խելամիտ չէ: