Եթե Ադրբեջանը մեկ անգամ էլ փորձի առաջ շարժվել, նոր տարածքներ կկորցնի. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)
Եթե Ադրբեջանը շարունակի հոխորտալով խոսել, մենք պատրաստ կլինենք առաջ տանել մեր ռազմավարական դոկտրինը, անվտանգության ստրատեգիան: Մենք իրավունք չունենք մեր իսկ հողում պատերազմ մղել, մենք պետք է նպաստավոր դիրք զբաղեցնենք հակառակորդի տարածքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե ՀՀ-ի հետ պատերազմի առաջին փուլն է ավարտվել, պատերազմը շարունակվում է։
Աստվածատուր Պետրոսյանի խոսքով՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքը հնչեցնելիս հենց սա է նկատի ունեցել։ Ըստ նրա՝ Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև այն պնդումներին, թե մենք սարսափում ենք պատերազմից և միայն պետք է պաշտպանվենք, տարածքներ հանձնենք։
«Եթե Ադրբեջանը խզի պայմանագիրը և այլևս չկնքվի խաղության պայմանագիր, ուրեմն մենք ստիպված կլինենք առաջ գնալու։ Յուրաքանչյուր սահմանը, քարն ու թուփը ներկված է մեր արյունով, մեր շրթունքների համբույրով, էտ համբուրած հողը հո չենք թողելու, որ պղծեն»,- շեշտեց նա։
Աստվածատուր Պետրոսյանը վստահ է, որ հայկական կողմը կարող է խնդիրները լուծել նաև հեռահար միջոցներով։
«Առանց զինվորի մազին ձեռք տալու կարող ենք, մենք արդեն էտ միջոցները ունենք։ Մենակ մարդուժով չի չափվում, այլև զենքով, ոգեղեն ուժով, խելացի մտքով։ Եթե մի անգամ էլ փորձեն առաջ գալ, անպայման նոր տարածքներ կկորեցնեն»,- ընդգծեց նա։
Ասվածատուր Պետրոսյանն ասաց, որ հայկական կողմը պատարաստ է խաղություն պարտադրել։
Մանրամասները՝տեսանյութում










