Բրազիլիայի հյուսիսում փլվել է կամրջի մի մասը (տեսանյութ)

16:04 • 07.04.19

Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգում փլվել է կամրջի մի մասը: Այս մասին հայտարարել է նահանգի նահանգապետ Էլդեր Բարբալյուն հատուկ ստեղծված աշխատանքային խմբի նիստի ժամանակ:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով շաբաթ առավոտյան: Հաղորդվում է, որ ներկա պահին զոհեր չեն հայտնաբերվել, սակայն ոստիկանությունը փնտրում է դեպքի հետևանքով անհետ կորածներին:

Հայտնի է, որ 860 մետր երկարությամբ կամրջի 200 մետրանոց հատվածը փլվել է, երբ նավը մխրճվել է կամուրջը պահող սյուներից մեկի մեջ:

Նահանգապետի խոսքով՝ փրկարարները դեպքի վայրում աշխատում են շաբաթ առավոտից: Իշխանությունները ստուգում են տեղեկությունների հաավստիությունը, ըստ որոնց՝ դեպքի պահին գետն է ընկել 2 մեքենա:

Դեպքի առնչությամբ շրջանում արտակարգ իրավիճակ է սահմանվել: