Եղիսաբեթ II-ը ցանկանում է Թրամփին Մեծ Բրիտանիա հրավիրել

14:51 • 07.04.19

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Միացյալ Թագավորություն հրավիրելու ցանկություն է հայտնել, հաղորդում է The Sunday Times պարբերականը:

Հաղորդովւմ է, որ ներկա դրությամբ Լոնդոնը պետական այցի կազմակերպման հարցերով բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետ:

Նախնական տվյալներով՝ հրավերի մասին առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն կարվի: Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահի այցը կկայանա այս տարվա հունիսին: