Ֆլորիդայում ռեկորդային չափսեր ունեցող հսկայական էգ վիշապօձ են որսացել
Ամերիկյան ազգային արգելոցներից մեկի աշխատակիցներն ուշագրավ լուսանկար են հրապարակել արգելոցի ֆեյսբուքյան էջում՝ ցույց տալով 5 մետր երկարությամբ հսկայական պիթոնին, որին 4 հոգով են պահում:
Ինչպես գրում է Fox News-ը, էգ վիշապօձն ամենամեծն է, որին երբևէ հայտնաբերել են Ֆլորիդայի Big Cypress («Մեծ կիպարիս») արգելոցում: Հսկա սողունը, որը 73 ձու ուներ, կշռել է 63 կգ: Արգելոցի ներկայացուցիչը հայտնել է, որ ձվերը ոչնչացվել են, իսկ հսկա օձը՝ քնեցվել:
Նախորդ հսկայական սողունին նույն արգելոցում հայտնաբերել էին 2017-ին: Այն ժամանակ պիթոնը նույնպես 50 մետր երկարություն ուներ և կշռում էր 59 կգ: Որոշ պիթոններ կարող են մինչև 7 մետր երկարություն ունենալ:










