Սամարայի բնակիչները երկնաքարի անկման ականատես են դարձել (տեսանյութ)
Ռուսաստանի Սամարա քաղաքում տեսագրել են լույսի վառ առկայծումը, ինչը, աստղագիտական սիրողական ակումբի տնօրեն Եվգենի Բարանսկու խոսքով, երկնաքարի անկում է եղել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, տեսանյութը հրապարակվել է սոցցանցում, որտեղ օգտատերերից շատերը նշել են, որ իրենք ևս նկատել են առկայծումը: Բնական երևույթի ականատեսը դարձել են Սամարայի տարբեր շրջանների բնակիչները:
Բացի այդ, ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության տարածաշրջանային բաժանմունքից հայտնել են, որ երեկ երեկոյան իսկապես խուլ աղմուկ է լսվել մարզի տարբեր շրջաններում:
Նշենք, որ նախօրեին երկնաքարի անկման ականատեսն էին դարձել նաև Կրասնոյարսկի բնակիչները:










