ՀԱՀ-ում ուղիղ եթերում բանավեճի ժամանակ քաղաքական գործիչները ծեծկռտուք են սարքել՝ միմյանց վրա աթոռներ նետելով (տեսանյութ)

16:55 • 07.04.19

Հարավաֆիրկյան Հանրապետությունում տեղական SABS News հեռուստաալիքի ուղիղ եթերում հեռարձակվող հեռուստաբանավեճի ժամանակ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ծեծկռտուք են սարքել:

«Հանուն տնտեսական ազատության պայքարողներ» կուսակցության ներկայացուցիչները սկսել են աթոռներ նետել բանավեճի հակառակ կողմի ուղղությամբ, ինչն էլ ծեծկռտուք է հրահրել:

Ծեծկռտուքի պատճառները հայտնի չեն: SABS News-ի մեկնաբանի խոսքով՝ սա բանավեճի ժամանակ կողմերի մասնակցությամբ արդեն երկրորդ վեճն է եղել և, չնայած կազմակերպիչների ջանքերին, տաղավարում կարգուկանոնը վերականգնել չի հաջողվել: