Նիկոլ Փաշինյանը մերժել է Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար անձնական երաշխիք ներկայացնելու առաջարկը. բողոքի ակցիան դադարեցվեց
15:16
Պարոն վարչապետն իր օգնականի միջոցով հայտնեց, որ չի կարող նման միջնորդություն ներկայացնել, այսինքն` անձնական երաշխիք չի կարող տալ, որ «Սպայկայի» տնօրենն ազատ արձակվի. այս մասին հայտարարեց «Սպայկայի» զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը կառավարության մոտ ակցիա անող աշխատակիցներին:
«Դա վարչապետի ցանկությունն է, մենք տարբեր հարցեր ենք այսօր հնչեցրել, մենք կարող ենք ամեն օր հավաքվել, մեր բողոքի ցույցն անել: Ես չգիտեմ, թե դա օրենքի տառով ոնց է կարգավորվում, չգիտեմ՝ ինչու մեր խնդրանքին այսպես արձագանքեց, բայց դա իր ցանկությունն է, գուցե կա նման պատճառ: Մենք գործ ունենք երկրի ղեկավարի հետ, պետք է պատասխանատու կերպով վերաբերվել ցանկացած որոշման, եթե նույնիսկ այդ որոշումը մեզ չի բավարարում, մենք հարգում ենք նրա որոշումը»,- ասաց նա:
Նա հավելեց, որ հարգում է վարչապետի ցանկացած որոշում, բայց բավարարված չէ այդ որոշումից: «Մենք միասին կորոշենք, բողոքի տարբեր ակցիաներ կիրականացնենք և մեր պահանջները կներկայացնենք, մենք մեզ իրավունք չենք վերապահելու խաթարել հասարակական կարգը, վնասել մեր երկրի առանց այդ էլ վնասված տնտեսությանը, մենք փորձելու ենք մեր ներուժը դնել, որ այդ վնասները քիչ լինեն: Անխուսափելի, անդառնալի վնասներ են լինելու մեր ընկերության, մեր երկրի համար: Բայց թող պարզեն, թե ինչու այդպես եղավ: Ես հավատում եմ, որ մեր երկրի ղեկավարը գիտակցում է մեր բարձրացրած «ինչու»-ներով հարցերը»,- ասաց Կարեն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ այսօր իրենք հասել են նրան, որ բոլորը հասկանում են՝ կան «ինչու»-ներ, որոնք անպատասխան են: «Եթե մենք փորձենք այսօր ավելին անել, դա ի վնաս մեզ է լինելու, մենք գիտակից մարդիկ ենք բոլորս և մեզ համար հեշտ է հավաքվել, բողոքել: Մենք էմոցիաների մեջ հիմա չպիտի ընկնենք, շատ մեծ աշխատանք ունենք անելու: Ընկերության ղեկավարումը ստանձնելը սարսափելի դժվար գործ է, մենք գիտենք ինչ պետք է անել»,- նշեց նա:
Նա, դիմելով բողոքի դուրս եկած աշխատակիցներին, նշեց, որ ընկերության ղեկավարությունը պետք է խորհրդակցի իրավաբանների հետ: «Մենք չգիտենք, թե ներսում ինչ է եղել, որ նման որոշում է կայացվել: Բոլոր քննարկումներն անելուց հետո կտեղեկացնենք ձեզ, մեր ընկերության ղեկավարումը վստահելի ձեռքերում է, մինչև որ Դավիթ Ղազարյանը նորից դուրս կգա»,- ասաց նա:
Բողոքի ակցիան դադարեցվեց:
14:19
Կառավարության առջև բողոքող «Սպայկա» ընկերության աշխատակիցների հետ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:
Նա ցուցարարներին փոխանցեց կատարվողի մասին Նիկոլ Փաշինյանի կարծիքը: Ըստ Սարգսյանի՝ Փաշինյանն իրենց ասել է փոխանցել ցուցարարներին, որ վարչապետը չի կարող միջամտել քրեական գործերի ընթացքին, և այս գործն էլ բացառություն չէ:
Նաիրի Սարգսյանն ասաց, թե ինքը վարչապետին կփոխանցի ցուցարարների պահանջը: «Մեզ համար առաջնային խնդիրը մեկ րոպե առաջ իրավական դաշտի բոլոր պահանջներին համապատասխան պարոն Ղազարյանի կալանավորումը չեղյալ հայտարարելն է, մենք ենթադրում ենք, որ դա հնարավոր է պաշտոնատար անձանց կողմից անձնական երաշխիքի միջոցով»,- ասաց Կարեն Բաղդասարյանը և հավելեց. «Մեր պահանջն է, որ վարչապետն անձամբ երաշխավորի, որ Դավիթ Ղազարյանն ազատ արձակվի: Մենք խնդրում ենք, որ իր անձնական երաշխիքով դատարանն ազատ արձակի կամ չեղյալ հայտարարի կալանքի որոշումը: Դա է մեր պահանջը»:
Բաղդասարյանը հավելեց, որ իրենք դատական գործի միջամտություն չեն պահանջում վարչապետից:
«Շատ լավ, ես փոխանցեցի վարչապետի տեսակետը, որ չի կարող միջամտել քրգործի ընթացքին, ձեր պահանջն էլ բառացի կփոխանցեմ վարչապետին»,- ասաց Նաիրի Սարգսյանը:
«Սպայկայի» աշխատակիցներից մեկն էլ ասաց. «Դուք մեր ընտրած վարչապետին փոխանցեք, որ եթե ինքը համոզված է քրեական գործի ռեալության մեջ, ապա չարաչար սխալվում է»:
14:09
«Սպայկային» մեղադրում են այն բանում, թե ստեղծել է մի մեծ կազմակերպություն, որը ճնշում է փոքրերին, պաշտոնապես հայտարարում եմ՝ արտասահմանյան շուկաներում շատ տեղ կա բոլորի համար, հնարավոր չէ շուկա փակել արտասահմանում, ինչը վերագրում են մեզ: Ով նման բան է ասում, նա չի հասկանում, որ դա անհնար է. Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
«Այստեղ նստած, չեն հասկանում, թե ոնց են աշխատում դրսի շուկաները: Այս գիշեր Ռուսաստանի ամենամեծ խանութների ցանցի ղեկավարությունը ժամանում է Հայաստան՝ պարոն Ղազարյանի հետ հանդիպման, պատասխանեք՝ ի՞նչ ասենք այդ մարդկանց: Տարիներ շարունակ մեզ հետ աշխատում են, հայկական անկյուններ են ուզում սարքեն իրենց խանութներում բոլոր ապրանքների համար: Գալիս են բանակցությունների, ի՞նչ պատասխանենք: Կարող եմ վաղը բերել ձեզ մոտ, եթե պատրաստ եք ընդունելու, դուք այս հարցերի պատասխանն իրենց տվեք»,- ասաց Բաղդասարյանը՝ դիմելով կառավարությանը:
Նա հավելեց, որ նման կազմակերպությունների հետ զանգելով չի լինում խոսել, դա տարիների աշխատանք է, իսկ այսօր այդ ամեն ինչը ջուրն է լցվում:
Ցուցարարները շարունակում են հանդիպում պահանջել վարչապետի հետ:
13:53
«Սպայկա» ընկերության աշխատակիցներն այս պահին իրենց բողոքի ակցիան շարունակում են կառավարության առջև:
Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրանց պահանջն է նաև ազատ թողնել «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հայտարարեց, որ պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր տեղակալներին կամ օգնականներին ուղարկի իրենց հետ հանդիպման:
«Ես նրանց բոլորին ճանաչում եմ, պետք չէ նրանց ուղարկել այստեղ»,- ասաց Բաղդասարյանը:
Աշխատակիցները նշում են, որ իրենց հարցը կարող է լուծել միայն Նիկոլ Փաշինյանը: «Մենք ապացուցելու ենք, որ մենք ճիշտ ենք: Դուք չեք կարող Դավիթ Ղազարյանի փոխարեն ուրիշ մարդ բերել դնել այս ընկերության ղեկին, որ աշխատի, այդպես չի լինի: Իջեք և իրականության հետ հաշվի նստեք»,- ասաց աշխատակիցներից մեկը:
Հիմա ցուցարարները վանկարկում են. «Նիկոլ, Նիկոլ, պահանջում ենք Նիկոլին»: Նրանք հավաստիացնում են, որ չեն գնա այդտեղից: Աշխատակիցներից մեկը նշեց, որ եթե պետք լինի, կգիշերեն կառավարության առջև:
11:50
Ինքնաբուխ ակցիաներ կարելի է իրականացնել 6 ժամ տևողությամբ. այս մասին Կենտրոնի դատարանի դիմաց ակցիայի ժամանակ ասաց Կարեն Բաղդասարյանը:
«Որպեսզի մենք օրենքը չխախտենք, Ոստիկանությանը հայտնում եք, որ դադարեցնում ենք ակցիան այստեղ և քայլերթով շարունակում ենք դեպի կառավարության շենք»,- ասաց Բաղադասարյանը:
Աշխատակցիները ոստիկաններին խնդրեցին ուղեկցել իրենց:
Այս պահին ոստիկանների ուղեկցությամբ նրանք շարժվում են կառավարության շենքի մոտ, նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
11:48
«Սպայկայի» աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան Կենտրոնի դատարանի մոտ:
Նրանք պնդում են, որ իրենց ակցիան քաղաքական պայքար չէ, հացի պայքար է:
«Այստեղ հավաքվածները բոլորն ընտանիք են պահում: Փաշինյանին կանչեք: Ինքը հազար հատ աշխատատեղ մեկ տարում չի ստեղծել, այս մարդիկ 2-3 հազար հատ են ստեղծել, թող ինքը մի հատ սենց ընկերություն կառավարի, հետո նոր գնա վարչապետ: Ի՞նչ վարչապետ: Հիմա, որ գյուղացիների մթերքը չտանեն, ո՞վ է տանելու, Փաշինյա՞նը»,- ասաց ընկերության վարորդներից մեկը:
Դիտարկմանը՝ ասում են 7 մլրդ հարկեր չի մուծել, աշխատակիցներից մեկն ասաց. «Սուտ է, վաղը ՊԵԿ-ն էլի իր աշխատողներին պետք է պարգևավճար տա: Ինչի՞, միայն «Սպայկա՞ն» է պարտք, լիքը ընկերություն կա, որ պարտք է, բա ինչի՞ չեն բերում պատասխանատվության, որովհետև այս ամենը խաղ է»,- նշեց նա:
Մեկ այլ աշխատակից էլ հավելեց, որ ինչ-որ մեկի պահանջն են կատարում, բայց չգիտեն, թե ում: «Սա նշանակում է, որ չեն ուզում Հայաստանի գյուղմթերքը հանենք շուկա, ուզում են՝ մեր գյուղացիների մթերքը մնա տեղում»,- ասաց նա:
12:25
Կարեն Բաղդասարյանը հայտնեց, որ «Սպայկայի» բերման ենթարկված բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել:
«Մեր աշխատակիցներից Գարիկ Սարգսյանը մարմնական վնասվածք է ստացել և հիմա Հանրապետական հիվանդանոցում է, նրա առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասաց նա:
12:24
«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:
«Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- նշեց փաստաբանը:
12:23
«Սպայկա» ընեկրության տնօրեն Դավիթ Ղազարյանին տեղափոխող մեքենայի հեռանալուց հետո ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հանդես եկավ ելույթով և բողոքի ակցիա իրականացնող ընկերության աշխատակիցներին ասաց, որ ոստիկանները ասում են, թե իրենց մեջ խմած մարդիկ կան:
«Ուզում եմ ասել, որ նման բան չկա: Եթե խմած մարդ կա, ապա այստեղ անելիք չունի»,- ասաց նա:
Բաղդասարյանը կոչ արեց, որ ցուցարարները իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն չիրականացնեն: «Ես բոլորիդ զգացմունքները հասկանում եմ, բայց մի անգամ էլ եմ կոչ անում՝ խոհեմություն ցուցաբերեք, սա հակաօրինական բնույթ կրող ակցիա չէ, խնդրում եմ ՝ իրավապահ մարմինների նկատմամբ որևէ տեսակի ուժ չկիրառել: Այն բոլոր մարդիկ, ովքեր ոչ իրավաչափ գործողություններ կիրականացնեն, «Սպայկայի» հետ կապ չունեն: Մենք ճանապարհ չենք փակում, մենք բռնություն չենք կատարում, բոլոր պրովակատորները մեզ հետ կապ չունեն»,- ասաց Կարեն Բաղդասարյանը:
Բաղդասարյանը հայտնեց, որ «Սպայկայի» աշխատակցիներ են բերման ենթարկվել, սակայն տեղեկություն չունի, թե քանի հոգի: Միևնույն ժամանակ նա ասաց, որ դա իրավաչափ գործընթաց է և անհանգստանալու բան չկա: Նա նշեց, որ քիչ հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ կարձակվեն:
«Սա բաց մնացած հարցերի պատասխանները ստանալու համար պայքար է: Մենք պահանջում ենք մեր բաց մնացած հարցերի պատասխանը լսել»,- ասաց նա:
Ցուցարարները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա իրենց մոտ և իրենց հարցերին պատասխան տա:
Աշխատակիցները պնդում են, որ ՊԵԿ-ի մեղադրանքը կեղծ է, նրանք նշում են, որ այսքանից հետո ոչ ոք ներդրում չի ցանկանա ներդրում կատարել Հայստանում:
12:15
«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:
«Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- նշեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ Ղազարյանը դեռևս ցուցմունք չի տվել, նա հայտարարում է, որ եթե կա որևէ պարտավորություն օրենքի սահմաններում, ինքը պատրաստ է կատարել:
«Կալանավորման համար հիմք է հանդիսանում այն, որ Ղազարյանը կարող էր ազդեցություն ունենալ մարդկանց վրա իր օգտին ցուցմունք տալու առումով»,- նշեց Սարդարյանը:
Նրա խոսքով՝ Դավիթ Ղազարյանի դեմ որևէ ցուցմունք չի եղել, միայն փորձագետի մեկ եզրակացություն, ինչի մասին «Սպայկա»-ի տնօրենն ու պաշտպանական խումբը տեղյակ չեն եղել:
«Երեք օրվա ընթացքում, ինչն աննախադեպ է մեր պրակտիկայում, եզրակացություն է տրվել, որ իրականացվել է հաշվապահական փորձաքննություն ու որոշվել է հարկերի չափը: Այդ կարճ ժամանակահատվածում որոշվել է 7 մլրդ ՀՀ դրամ հարկ՝ առանց հարկատուին մասնակից դարձնելու»,- շեշտեց Կարեն Սարդարյանը:
Նրա պնդմամբ՝ իրենք նաև միջնորդություն են ներկայացրել, որպեսզի պաշտպանական խմբի մասնակցությամբ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակվի:
«Դրա արդյունքում գոյացած գումարը մենք պատրաստ ենք վճարել: Դեռևս այդ միջնորդության պատասխանը չենք ստացել»,- եզրափակեց Սարդարյանը:
11:45
Ի վերջո ոստիկաններին հաջողվեց «Սպայկա» ընկերությքան տնօրենին տեղափոխող մեքենան դուրս բերել ցուցարարների շրջափակումից: Ղազարյանը դատարանից տեղափոխվում է կալանավայր:
Իրավիճակը մի փոքր հանդարտվեց: Ցուցարարները կրկին հավաքվեցին դատարանի դիմաց:
Դավիթ Ղազարյանի պաշտպաններն էլ հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել Ղազարյանին կալանավորելու որոշումը:
11:40
Մեքենան դուրս եկավ դատարանի բակից, այն հիմա Տիգրան Մեծ պողոտայում է, սակայն այստեղ էլ ցուցարարները չեն ընկրկում: Ոստիկաններին ոչ մի կերպ չի հաջողվում Դավիթ Ղազարյանին դատարանից կալանավայր տեղափոխել:
Ոստիկանների թիվն ավելացել է: Մեքենան բավականին հեռացել է դատարանից: Ցուցարարները փորձում են կանգնեցնել մեքենան, ինչի հետևանքով քաշքշուկ է սկսվել: Ղազարյանի ազատության համար պայքարող քաղաքացիները պառկել են մեքենայի դիմաց, որ նա չտեղափոխվի կալանավայր:
11:30
Կենտրոնի դատարանի մոտ լարված իրավիճակ է սկսվել:
Այս պահին Կենտրոն դատարանից ոստիկանները փորձում են Դավիթ Ղազարյանին տեղափոխել կալանավայր: Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները փակել են մեքենայի ճանապարհը: Նրանք վանկարկում են, «ամոթ, ամոթ»:
Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջև:
11:30
Կենտրոնի դատարանի մոտ շարունակվում է «Սպայկա» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան ի պաշտպանություն ընկերության կալանավորված տնօրեն Դավիթ Ղազարյանի:
Ընկերության վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ինչո՞ւ են մեզ այսպես հացից կտրում, ուզում ենք այս հարցի պատասխանը ստանալ: Մենք գիշեր ցերեկ չենք քնում, աշխատում ենք, որ այդ միրգը, բանջարեղենը ժամանակին հասցնենք տեղ, հասցնում ենք ռուսի հետ կռիվ տալով: Ինչո՞ւ մեկ անգամ ՊԵԿ-ը չեկավ` նստի վարորդի կողքին, ասի՝ ընկեր վարորդ, ի՞նչ աշխատանքով ես այս ապրանքը տեղ հասցնում»:
Մեկ այլ վարորդ էլ հավելեց, թե նրանք ոչ ոքի մասին չեն մտածում, Ղազարյան Դավիթն իր վարորդի մասին մտածում է: «Նա վարորդի կողքին է, ես առանց խնդրի գնում, գալիս եմ, մյուս վարորդները խնդիր են ունենում, թող այդ հարցերը լուծեն, ոչ թե աշխատող ընկերությունը քանդեն»,- ասաց նա և հավելեց. «Ես Փաշինյանի կողքը կանգնածներից մեկն եմ եղել, բայց ես այսօր զղջում եմ, որ այդպիսի բան եմ արել, որ իմ հացը կտրել է, այսքան մարդու հացը չի կարող կտրել, թող կոմպրոմիսի գան: Ես բանկում վարկ ունեմ, ամսի 20-ն եկավ ես այդ գումարը չեմ կարողանալու տալ, Փաշինյա՞նն է տալու»:
Աշխատակիցները հայտնեցին, որ 4-5 օր է դադարեցրել են աշխատանքը. «Շինծու տվյալներ են ներկայացրել: Չի կարող այդպիսի բան լինել, միանշանակ ՊԵԿ-ի մեղադրանքը կեղծ է»,- պնդեցին աշխատողները:
«Սպայկայի» աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ միջազգային վաճառքներով զբաղվող աշխատակից է և հարց ունի պետությանը. «Մեզ պատերա՞զմ եք տանում, թե պետությունն ու տնտեսությունը քանդելով եք ուզում, ինչ-որ բանի հասնել: Ներքին արտահանումները, դրսից ապրանքների ներկրումը, դուք չեք պատկերացնում ինչ քանակությամբ ապրանք է բերվում «Սպայկայի» միջոցով, եթե այդ ամենը չլինի, մթերումները չլինեն, ինչո՞վ եք ապրելու: Դուբայում ապրանքներ են ներկայացված եղել, բոլոր պետություններն իրենք են իրենց ֆինանսավորմամբ ներկայացրել իրենց ապրանքները, Հայաստանի ապրանքները ներկայացված են եղել «Սպայկայի» կողմից: Սա ես պատերազմ եմ համարում, էսքան մարդու հաց ո՞նց եք կտրում»,- ասաց նա:
11:15
«Սպայկա» ընկերության աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան Կենտրոնի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև: Նրանք պնդում են՝ մինչև չհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդտեղից չեն հեռանա:
Նշենք, որ դատարանը որոշում է կայացրել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը:
«Ակնհայտ անարդարությունը ցույց է տալիս, թե ժողովրդական հեղափոխության արդյունքում ինչպիսի պատեհապաշտ, պետական մտածողությունից զուրկ մարդիկ են սողոսկել պետական կառավարման համակարգ»,- ասաց ընկերության աշխատակիցներից մեկը:
Աշխատակիցները նշում են, որ իրենց ակցիան քաղաքական չէ:
«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը նշեց, որ այս ամենի կազմակերպիչները չեն հասկանում, թե ինչ վնաս են հասցնում տնտեսությանը:
«Մենք ամեն կերպ սատարելու ենք Դավիթ Ղազարյանին, նրա իրավունքների պաշտպանությանը: 2011-2019-ին Դավիթ Ղազարյանն ու այս ընկերությունը շատ դժվար ճանապարհ են անցել»,-ասաց Կարեն Բաղդասարյանը:
Նա նշեց, որ Ղազարյանն իր շուրջը համախմբել է հազարավոր աշխատակիցների, որոնց նույնպես ոչ ոք չի կարող վախեցնել: «Մենք հաղթելու ենք, դրանում բոլորդ համոզված եղեք: Այն, ինչի միջով մենք ժամանակին անցել ենք, ավելի բարդ է եղել: Ուղղակի խորն է հիասթափությունը, որ հնարավորություն չեն տալիս արարել այս նոր Հայաստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ ընկերության ապագան վտանգված է տնօրենի կալանավորմամբ:
«Նույնիսկ եթե մեկ օր հետո նրան բաց թողնեն, մեր ընկերության, Դավիթ Ղազարյանի հեղինակությանը հասցվեց անդառնալի վնաս: Այդ վնասը ոչ ոք չի փոխհատուցելու, բայց մենք պահանջելու ենք այդ վնասի փոխհատուցումը, որովհետև վնաս է հասցվել և մեր ընկերությանը, և մեր երկրին: Կառավարության կողմից հաստատված ծրագիրը խաթարվեց»,-ասաց նա:
10:30
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
Այս պահին Կենտրոնի դատարանի առջև բողոքի ակցիա է ընթանում: Քաղաքացիները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք գտնում են, որ դատարանն անարդար որոշում է կայացրել և արդարություն են պահանջում:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Դավիթ Ղազարյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»:
Նա նշել էր, որ ներկայացրած 7 մլրդ դրամի պահանջը շինծու է և դա գնահատում է որպես ՊԵԿ-ի կողմից հետապնդում է «Սպայկա»–ի նկատմամբ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Տնտեսություն 17:50 • 20/11 Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ. Թուրքիայի տրանսպորտի նախարար Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ՝ Ադրբեջանի հետ Միջին միջանցքով բեռնափոխադրումների իրականացման համար այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքներ
-
Իրադարձային 14:23 • 20/11 Կրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել. դրանք խմբավորվել և ներկայացվել են շահագրգիռ բոլոր կողմերին Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավվել են այն դպրոցները, որոնք առանձնանում են մեծ թվով աշակերտներով։ Դասալսումներ անցկացվում են թե Երևանի, թե մարզերի դպրոցներում։
-
Իրադարձային 17:12 • 20/11 Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
17:36 • 21.11.24 Ռաֆինյան կազմել է «Բարսելոնա»-ի լեգենդների խորհրդանշական հավաքականը
-
16:19 • 21.11.24 ՊՍԺ-ի ֆուտբոլիստները մարզվել են առատ ձյան տակ (տեսանյութ)
Իրադարձային
-
16:57 • 21.11.24 Դարակերտում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»
-
17:35 • 19.11.24 Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում