Ալեն Սիմոնյանը շարունակում է մանիպուլյացիան, շարունակում եմ պահանջել՝ հրապարակեք տրանսգենդեր տիկնոջ ՀԿ-ին ուղղված հրավերը, կամ Դուք ստախոս եք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

22:35 • 08.04.19

Ինձ թվում էր, թե իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն արժանապատիվ կընդունի սեփական սխալը, կհրապարակեր իր կողմից հայտարարված հրավեր-նամակը, որը, իր խոսքով, ես ուղարկել եմ տրանսգենդեր տիկնոջ իրավունք կողմ ՀԿ-ին:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ Ալեն Սիմոնյանը շարունակում է մանիպուլյացիան, և նման պաշտոնական հրավեր իր կողմից չի եղել, հրավերն ուղարկվել է պետական գերատեսչություններին ու հավատարմագրված միջազգային կառույցներին:

Ալեն Սիմոնյանը, նշենք, հայտարարել էր, որ տրանսգենդեր տիկնոջ կազմակերպությանն անձամբ Նաիրա Զոհրաբյանն է հրավեր ուղարկել: Իսկ Զոհրաբյանն էլ խնդրել էր Ալեն Սիմոնյանին հրապարակել Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը, ապա նշել, որ նման բան չի կարող հրապարակել, քանի որ այդպիսի հրավեր գոյություն չունի:

«Սա էժանագին մանիպուլյացիա է: Պարոն Սիմոնյան, իմ պահանջը մնում է նույնը, հրապարակեք այդ հրավերը, այլապես Դուք ստախոս եք»,-նշեց նա, ապա հայտնեց, որ ՀԿ-ներն իրեն տրամադրել են իրենց ուղարկված հրավերները, որոնք Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից են արվել:

ՀԿ-ների ստացված նամակները պատգամավորը հրապարակել է ֆեյսբուքյան էջում: