Դամասկոսի շրջակայքում ԻՊ-ի զինյալների թաքստոց է հայտնաբերվել

20:35 • 08.04.19

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքում՝ «Յարմուկ» ճամբարում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թաքստոց է հայտնաբերվել, որտեղ եղել է նաև զենք, հաղորդում է lenta.ru-ն՝ ռուսական ռազմական ոստիկանության ներկայացուցչին հղումով:

Ներկայացուցչի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ թաքստոցի մասին զինյալներին հայտնել է տեղի բնակիչներից մեկը, որից հետո ռուս զինյալները սիրիացի ուժայինների հետ միասին ուսումնասիրել են գաղտնի թունելը:

Այնտեղ հայտնաբերվել են ինքնաշեն զենքեր, ականներ, ինքնաշեն հրթիռային սարք, ընդ որում՝ զինամթերքը պայթեցվել է հենց թունելում: Այդ կերպ ոչնչացվել են թե՛ զինամթերքը, թե՛ ստորգետնյա անցուղին:

Յարմուկը հիմնադրվել է 1957թ.-ին՝ որպես պաղեստինցի փախստականների ճամբար: Հայտնի է, որ այն Դամասկոսի շրջակայքում Հաջար-ալ-Ասվադ բնակավայրի հետ միասին ԻՊ-ի զինյալների վերջին հենակետն է եղել: