Մեքսիկայում նավթատարը պայթել է, երբ հանցագործները փորձել են դրանից վառելիք գողանալ (լուսանկարներ, տեսանյութ)
Մեքսիկական Լեոն քաղաքում նավթատարը պայթել է, երբ տեղի թմրակարտելներից մեկի անդամները փորձել են դրանից վառելիք գողանալ, հայտնում է Daily Mail-ը:
Պայթյունի հետևանքով բռնկված հրդեհի բարձրությունը հասել է 5 մ-ի: Բացի այդ, այն դարձել է հազարավոր բնակիչների տների հոսանքազրկման պատճառ:
Երկար տանջվելուց հետո հրշեջներին, ի վերջո, հաջողվել է մարել կրակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նավթատարը պատկանում է պետական Pemex ընկերությանը, որն աշխարհում խոշորագույն նավթային ընկերություններից է:
Նշվում է, որ նավթատարներից վառելիքի գողությունը շատ տարածված երևույթ է Մեքսիկայի հանցախմբերի շրջանում: Նրանք թիրախավորում են նավթատարների անպաշտպան հատվածներն ու հազարավոր լիտրերի վառելիք գողանում: Հայտնի է, որ ապօրինի գործողությունների հետևանքով իշխանությունները տարեկան մոտ 2 մլրդ դոլարի վնաս են կրում:
Երկրի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը կարգադրել է ժամանակավորապես փակել Մեքսիկայի խոշորագույն նավթատարները, որպեսզի հնարավոր լինի խնդրին լուծում տալ:














