American Airlines-ը մինչ հունիսի 5-ն արգելել է Boeing 737 MAX օդանավերի թռիչքը
American Airlines ավիաընկերությունը հայտարարել է մինչ հունիսի 5-ը Boeing 737 MAX ինքնաթիռների մասնակցությամբ թռիչքների դադարեցման մասին:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, American Airlines-ի որոշման հետևանքով օրական կչեղարկվի մոտ 90 չվերթ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Boeing 737 MAX 8 և 9 մոդելների ինքնաթիռների թռիչքների արգելքն ԱՄՆ-ում կտրի մինչ ապրիլ, քանի դեռ չի ավարտվել դրանց ծրագրային ապահովման թարմացումը:
Այժմ American Airlines-ը սպասում է ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության, տրանսպորտի նախարարության, տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի և այլ կարգավորիչների որոշմանը, որը վերաբերում է Boeing 737 MAX օդանավերի հետագա շահագործմանը:
Մարտի 13-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է բոլոր Boeing 737 MAX 8 և MAX 9 օդանավերի թռիչքները, ինչը պայմանավորված էր մարտի 10-ին Եթովպիայում Boeing 737 MAX 8-ի մասնակցությամբ խոշոր ավիաաղետի (157 զոհ) փաստով: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 29-ին, նույն օդանավից կործանվել էր նաև Ինդոնեզիայում՝ դառնալով 189 մարդու մահվան պատճառ:










