Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը. Նաիրա Զոհրաբյանը` Մարիա Կարապետյանին
ԱԺ ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով այսօր խորհրդարանում քննարկման առարկա դարձած տրանգենդերների թեմային: Նա, մասնավորապես, գրել է.
«Ստրասբուրգից հետևեցի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի բոցաշունչ ելույթին ԱԺ ամբիոնից: Ինչպես միշտ օրակարգից դուրս ելույթ ՝ իր էությանը հոգեհարազատ հասարակակական կազմակերպությունների շահերը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն:
Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Մնացածը, շատ ավելի հանգամանալից, Սրտասբուրգից վերադառնալուց հետո:
Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է «Քաջ կին» մրցանակը: Մնացածն իմ ընկեր Գևորգ Պետրոսյանի խոսքում»:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանն այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթում նշել էր, որ «Նաիրա Զոհրաբյանը ստում է, ինքը որևէ ելույթ չի կազմակերպել»:










