Գործադիրը կարծում է, ոչ աշխատանքային օրերն առանց այն էլ շատ են, ուստի Քաղաքացու օրը կնշվի ոչ աշխատանքային օր. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

12:15 • 08.04.19

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ որպես տոն կսահմանվի ՀՀ քաղաքացու օրը, այն կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը:

Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Ըստ նրա՝ տոն սահմանելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Համաժողովրդական շարժման արդյունքը եղավ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հետաքրքրվեց, թե արդյոք ժամանակավոր լուծում չէ՞ հստակ օր չնշանակելը: «Կարող է՝ ավելի ճիշտ լիներ որոշակի օր վերցնել, որ տեղի է ունեցել հեղափոխության ընթացքում և այդ օրն ամրագրել, և չէին լինի այդ բարդությունները: Նա նաև նշեց, որ ապագայում, եթե տեսնենք, որ այն իրոք դառնում է ժողովրդական տոն, նաև ոչ աշխատանքային օր կդարձնենք:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ հեղափոխության յուրաքանչյուր օրը քաղաքացին դրսևորում էր իր իշխանությունը, և կոնկրետ օրվա հետ որոշել են չկապել: «Գործադիրը նաև կարծում է, ոչ աշխատանքային օրերն առանց այն էլ շատ են և խոչընդոտում են արագ զագացմանը»,-ասաց նա: