«Վերնիսաժի» մոտ բախվել են Jeep Land Cruiser-ը և «ՎԱԶ 2109». կա տուժած
Ապրիլի 9-ին, ժամը 23:27-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս, կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Jeep Land Cruiser վարորդ՝ Ս.Ա. և ՎԱԶ 2109 մակնիշների վարորդ՝ Ա.Ղ., ծնված 1991 թ. ավտոմեքենաները:
Փրկարարները Ա.Ղ.-ին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, ով հոսպիտալացրել է Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:










