Իռլանդիայում զբոսաշրջիկները վարձակալած բնակարանում գաղտնի տեսախցիկ են հայտնաբերել
Նոր Զելանդիայից Իռլանդիա ժամանած զբոսաշրջիկների ընտանիքը, որը կացարանների վարձակալման Airbnb առցանց ծառայության միջոցով բնակարան է վարձակալել, վթարային ահազանգի սարքի մեջ թաքնված տեսախցիկ է հայտնաբերել, հաղորդում է Fox News-ը:
Ընտանիքի հայրը՝ Էնդրյուն, տեսախցիկը նկատել է այն ժամանակ, երբ փորձել է իր բջջային հեռախոսով միանալ բնակարանի Wi-Fi կապին: Նրան հաջողվել է հեռախոսով միանալ տեսախցիկին, որի միջոցով ընտանիքի անդամները դիտել են սեփական գործողությունները և անգամ լուսանկարվել՝ կադրերը տեղադրելով սոցկայքերում:
Դեպքից հետո ամուսինները, վերցնելով երեխաներին, հյուրանոց են տեղափոխվել:
Հայտնի է, որ, համաձայն առցանց ծառայության կանոնների, կացարանների տերերը տեսախցիկների առկայության դեպքում պետք է այդ մասին զգուշացնեն վարձակալներին:
Ծառայությունը զբոսաշրջիկներին է վերադարձրել եռօրյա կացության համար նրանց վճարած գումարը, ինչպես նաև հարթակից ցմահ արգելափակել բնակարանատիրոջը:












