Ալիևն Ադրբեջանի 10 միլիոներորդ բնակչի ծնողներին բնակարան է նվիրել

15:09 • 09.04.19

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ուղեկցությամբ այցելել է Հանրապետական ծննդատուն, որտեղ օրերս ծնվել էր երկրի 10 միլիոներորդ բնակիչը՝ Մեհրիբան Հասանովան: Այս մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Հանդիպելով նորածնի ծնողների՝ Նիգյար Օջաղովայի և Ռաուֆ Հասանովի հետ՝ նախագահն ու առաջին տիկինը Ադրբեջանի 10 միլիոներորդ բնակչի ընտանիքին բնակարան են նվիրել: Ալիևն անձամբ է երեխայի հորը հանձնել համապատասխան փաստաթուղթը:

Այցի ժամանակ Ադրբեջանի ղեկավարն այլ նվերներ է հանձնել, ինչպես նաև նշել, որ երեխայի հաշվին դրակաման միջոցներ են փոխանցվել: