Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Արցախի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

14:24 • 09.04.19

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահն ընդգծել է, որ առողջապահությունը եղել է և կմնա հանրապետության կենսական նշանակություն ունեցող բնագավառներից մեկը, և պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը ոլորտի բնականոն զարգացման համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: