Մոսկվայում աղջիկը հեռախոսով մտել է լոգարան և հոսանքահարվել
Մոսկվայում 20-ամյա աղջիկը որոշել է լոգանք ընդունել, սակայն այդ ընթացքում բջջային հեռախոսից բաժանվել չի ցանկացել, ինչն էլ ճակատագրական ավարտ է ունեցել նրա համար:
Ինչպես հայտնում է MK-ն, աղջիկը լիցքավորման է դրել հեռախոսը և հոսանքահարվել: Անաստասիային մահացած է գտել մայրը՝ աշխատանքից վերադառնալուց հետո:
«Նաստյային գտա լոգարանում ընկած: Ձեռքում պահել էր բջջային հեռախոսը, որը միացված էր լիցքավորման: Կարծեցի, թե ողջ է և պարզապես կորցրել է գիտակցությունը»,- պատմել է աղջկա մայրը՝ 48-ամյա Օքսանան, որը շտապօգնություն է կանչել, սակայն ժամանած բժիշկներն աղջկան ոչնչով օգնել չեն կարողացել, այլ միայն արձանագրել են նրա մահը:










