Շվեդիայի բանտերն այլևս չեն կարողանում դատապարտյալներ ընդունել

12:44 • 09.04.19

Շվեդիայի բանտերը գերբեռնված են: Նախորդ շաբաթ 45 քրեակատարողական հիմնարկներից 17-ը չեն կարողացել դատապարտյալներ ընդունել: Սա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար: Այս մասին տեղեկացնում է rambler.ru-ն:

Նշվում է, որ դատապարտյալներին սկսել են տեղավորել այցելությունների համար նախատեսված սրահում, իսկ մեկ հոգու համար նախատեսված բանտախցերում ապրում են մի քանի հոգով:

Բանտերի աշխատակիցները մտահոգություն են հայտնել, որ ապագայում իրավիճակը կբարդանա, քանզի երկրում մի շարք խախտումների համար պատիժները խստացվել են: