Էգը պետք է էգ լինի, որձը` որձ, էգն ու որձը խառնել եք իրար, էդպես չի կարելի. Վարդան Ղուկասյանը` ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի մասին (տեսանյութ)
Խայտառակություն է Հայաստանի Հանրապետության գլխավոր քաղաքական ամբիոնը տրամադրել նմանատիպ մարդկանց։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթին: Նա շեշտեց՝ բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն։ Նա նշեց, որ հավասար իրավունքներ ունեն Եվրոպայում, իսկ Հայաստանում ավանդական արժեքներն ավելի կարևոր են:
«Էդպիսիններին, ընդհանրապես, մեր ապրած կյանքով, ինչքան ես հիշում եմ, մինչև էսօր տեղ չեն տվել: Հիմա դուք եկել ուզում եք եվրոպական էդ բարքերը բերել Հայաստան, չարաչար սխալվում եք: Էստեղ կան մարդիկ, որոնք դրանց դեմ են: Իսկ այդպիսի այլասերված վարք ու բարք ունեցողներն ավելի լավ է թող գնան հոլանդիաներում ապրեն, ոչ թե ՀՀ-ում: Հետո մի բան գիտեցեք, որ Եվրոպան այսօր դատարկվում է, աճ չունի, որովհետև եթե կանայք իրար հետ են ամուսնանում, տղամարդիկ՝ իրար, 70 % աճը կտրել են, ծնելիություն չկա, հիմա ամբողջ մուսուլմանները լցվել են: Ստատիստիկա կա, որը ցույց է տալիս, որ 10 տարվա ընթացքում Եվրոպան դատարկվելու է: Դուք հիմա ուզում եք Հայաստանը ավիրե՞լ»,-ասաց նա։
Ղուկասյանը նկատեց, որ նման մեղքը (նկատի ունի համասեռամոլությունը- խմբ.) ոչ միայն մարմինն է սպանում, այլև` հոգին: «Երբ մենք Աստծո պատժի տակ ենք մտնում, դառնում ենք Սոդոմ և Գոմոր քաղաքները: Դա ամենամեծ մեղքերից մեկն է, որ Աստծո զայրույթն է բերում մեր երկրի վրա: Հիմա ի՞նչ ենք ուզում մենք, չենք բավարարվո՞ւմ ինչ որ Աստված մեզ տվել է, ուրիշ բա՞ն ենք մտածում: Այլասերվածության չափ ու սահման պետք է լինի»,- շարունակեց Վարդան Ղուկասյանը:
Պատգամավորը կարծում է, որ Եվրոպայից լավ բարքերը պետք է Հայաստան գան, այլ ոչ թե այլասերված բարքերը։
«Չպետք է փողով խիղճն ու հոգին վաճառել: Դրանց պետք է հասարակությունից հեռու պահել, այլ ոչ թե էդ գալուբոյները պետք է գան ամբոնի մոտ, ասենք ՝ շատ ճիշտ ենք անում։ Հերիք է այդ սուտ դեմոկրատական բաներով խառնեք երկիրն իրար: Ես բռնության կողմնակից չեմ, բայց կողմնակից եմ այդպիսի այլասերվածներին վտարելու, ուղարկեք Հոլանդիա: Պետք է էգը էգ լինի, որձը` որձ, աղջիկ ջան: Հիմա էգն ու որձը խառնել եք իրար, էդպես չի կարելի չէ՞»,- եզրափակեց Վարդան Ղուկասյանը։










