Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու մասամբ հայտնվել ծառի վրա. Shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Էրիկ Առաքելյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 31 MZ 001 համարանիշի ավտոեքենայով Հրազդանի կիրճում, դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհահատվածում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ծառի վրա։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ ավտոմեքենան վարել է սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ծառը չլիներ, ավտոմեքենան կհայտնվեր Հրազդան գետում։










