Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է. ՀՀ վարչապետ

19:18 • 10.04.19

2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով:

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հյատնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների թիվը ավելացել է էականորեն, իսկ արագաչափերով և տեսախցիկների տուգանքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 51 հազար հատով»,-հավելել է նա: