Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքները 10 մարդու կյանք են խլել (լուսանկարներ, տեսանյութ)
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքները 10 մարդու մահվան պատճառ են դարձել, ընդ որում՝ զոհերից 3-ի մարմինները հայտնաբերվել են սողանքի հետևանքով արգելափակված մեքենայում, ևս 2 կին մահացել է տան փլուզումից, գրում է Daily Mail-ը:
Հորդառատ անձրևները սկսվել են երկուշաբթի երեկոյան: Որոշ շրջաններում դրանք ծառեր են արմատախիլ արել, ինչպես նաև քշել-տարել ավտոմեքենաները: Անձրևներից ամենաշատը տուժել են հարավային Կոպակաբանա և Իպանեմա շրջանները:
Քաղաքի՝ տարերքից տուժած շրջաններում փրկարարական աշխատանքներ են տարվում: Հաղորդվում է, որ դպրոցներում դասերը դադարեցվել են, իսկ որոշ թաղամասեր ամբողջովին հոսանքազրկվել են:










