«Սանիթեքի» աղբատար մեքենան բախվել է ծառի, ապա տապալել բետոնե սյունը՝ փակելով ճանապարհը. shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 06։30-ի սահմաններում DAF մակնիշի 231 ՍՕ 12 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցից դեպի ժողովրդին հայտնի «Սառը ջրեր» տանող ճանապարհահատվածում Ժակ Իվ Կուստոյի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Ճանապարհը նշված հատվածում մի քանի ժամ է՝ փակված է, քանի որ բետոնե սյան ընկնելու հետևանքով երթևեկությունը անանցանելի է դարձել։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան պատկանում է «Սանիթեք» ընկերությանը։










