Կոտայքի մարզում՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Opel-ն ու խճաքարով բարձված ЗИЛ-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. Shamshyan.com

18:57 • 10.04.19

Ապրիլի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են ЗИЛ 130 մակնիշի 34 OՍ 118 համարանիշի և Opel մակնիշի 34 PQ 103 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել խճաքարով, գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: