Իրանի հարավ-արևմուտքում 60 000 բնակչի են տարհանում ջրհեղեղի վտանգի պատճառով

18:33 • 10.04.19

Իրանի իշխանությունները ջրհեղեղի վտանգի պատճառով շուրջ 60 000 մարդու են տարհանում Խուզիստան նահանգի Ահվազ քաղաքից: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Խուզիստանի նահանգապետ Գոլամրեզա Շարիաթին: Նրա խոսքով՝ տարհանումն իրականացվում է որպես նախազգուշական միջոց:

Հիշեցնենք, որ երկրում մարտի վերջերին սկսված հեղեղումների հետևանքով տուժել են Իրանի 31 նահանգից 25-ը: Առավել բարդ վիճակում են գտնվում Խուզիստան և Լուրեստան նահանգները: Տարերային աղետի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել: