Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռ է կործանվել

15:35 • 10.04.19

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում վթարի է ենթարկվել երկրի սահմանապահ ուժերին պատկանող Bell 214 ուղղաթիռը:

Ինչպես հայտնում է Tasnim գործակալության թվիթերյան էջը, մահացել է մեկ մարդ, ևս երեքն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Վթարի վայր են ժամանել ռազմական փրկարարներն ու բժիշկները: Վթարը, որի պատճառները չեն հաղորդվում, տեղի է ունեցել երկրի բարձրադիր վայրերում: