Հրապարակվել է «Առյուծ արքա» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Walt Disney Studios ընկերությունը ներկայացրել է «Առյուծ արքա» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Ինչպես հաղորդվում է, մուլտֆիլմի նոր տարբերակը ֆիլմի տեսքով, որը նկարահանվել է CGI-ձևաչափով (computer-generated imagery), մեծ էկրաններ կբարձրանա 2019-ի հուլիսի 19-ին:
Ինչպես նշում է ТАСС գոծակալությունը, ֆիլմի ռեժիսորն է Ջոն Ֆավրոն: 2016-ին նրա «Ջունգլիների գիրքը» ժապավենը «Մաուգլիի» մասին զբաղեցրել է հինգերորդ տեղը 2016-ի ամենահաջողակ ֆիլմերի շարքում՝ ավելի քան 960 մլն դոլար եկամուտ հավաքելով: Ֆավրոն նկարահանել է նաև «Երկաթե մարդ» ֆիլմի առաջին երկու մասն ու «Խոհարարը անիվների վրա» կատակերգությունը:
«Առյուծ արքայի» սյուժեն պատմում է Սիմբա անուն կորյունի մասին, որը պետք է դառնա արքա՝ ժառանգելով հոր՝ Մուֆասայի գահը, սակայն նրա հորեղբայրը սպանում է Մուֆասային և համոզում Սիմբային, որ ինքն է մեղավոր հոր մահվան մեջ:










