Իրաքցի գաղթականը փորձել է Մեծ Բրիտանիա հասնել դագաղի մեջ փակված՝ հանգուցյալ ձևանալով

16:39 • 10.04.19

Իրաքից գաղթականը փորձել է Մեծ Բրիտանիա հասնել դագաղի մեջ փակված: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, բեռնատարի երկու վարորդները համաձայնել են վերջինիս տեղափոխել Մեծ Բրիտանիա՝ որոշակի գումարի դիմաց:

Այդուհանդերձ, տրանսպորտային միջոցը նախքան Լա Մանշի թունել մտնելը կանգնեցվել է ստուգման նպատակով: Դագաղի մեջ հայտնաբերվել է տղամարդը, որը հանգուցյալ է ձևացել:

Ոստիկանության աշխատակիցները տղամարդուն հայտնաբերել են ուղիղ պառկած և ձեռքերը կրծքին խաչած դիրքով: Քիչ անց նա անսպասելի նստել է և սկսել խոսել:

Վարորդները ձերբակալվել են և դատապարտվել 14 ամսվա ազատազրկման:

Գաղթականի ապագայի մասին աղբյուրը չի հաղորդում:

Իրաքցի գաղթականը փորձել է Մեծ Բրիտանիա հասնել դագաղի մեջ փակված՝ հանգուցյալ ձևանալով