Մինսկում առաջարկել են արբանյակային հեռարձակման միասնական հարթակ ստեղծել ԵԱՏՄ-ում

21:01 • 10.04.19

Բելառուսական «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարան» ձեռնարկության տնօրենի զարգացման գծով տեղակալ, «Բելինտերստատ» արբանյակային կապի և հեռարձակման ազգային համակարգի օպերատորի ծրագրի ղեկավար Անդրեյ Աբրամովը հայտարարել է, որ նպատակահարմար է դիտարկել ԵԱՏՄ կամ ԱՊՀ երկրների հեռուստահեռարձակման ընդհանուր արբանյակային հարթակի ստեղծումը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Մինսկում կայացած ասուլիսի ժամանակ վերջինս հայտնել է, որ ապրիլի 8-ին «Տիեզերական կապ» ռուսական արբանյակային կապի օպերատորը և «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը» համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Այն նախատեսում է անհրաժեշտ տեխնիկական տեղեկության փոխանակում և փորձագետների խորհրդատվություն գոյություն ունեցող արբանյակային խմբի համատեղ օգտագործման հնարավորությունների հարցով:

Խոսքը Экспресс-АМУ6 տիեզերական սարքի ստեղծման գործում բելառուսական ձեռնարկության մասնակցության մասին է:

«Մենք նաև պայմանավորվել ենք, որ ստեղծելու ենք կամ ներգրավվելու ենք ԵԱՏՄ-ում հեռուստահաղորդակցման արբանյակային ծառայությունների զարգացման ծրագրերին, հիմնականում խոսքը հեռուստահեռարձակման մասին է… Մենք քննարկում են հեռարձակման հեռուստատեսային հարթակի ստեղծումը գործնականում ողջ եվրասիական մայրցամաքում», - ասել է Աբրամովը: