Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ
Կառավարության հերթական նիստից հետո մեկնարկել են գործադիրի անդամների ճեպազրույցները, որոնց կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 42 հարց էր, որից 25-ը չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում է:










